«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Վեց ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։

Ի թիվս այլ բազմաթիվ հնարավորությունների, որ շուրջ 4 ամիս է ստեղծում է ցուցահանդեսը մասնակից պետությունների համար, սա ևս մեկ հիանալի առիթ է ավելի լայն լսարանի ներկայացնել ու հասանելի դարձնել Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունը եւ երկրի այլ գրավչությունները։

Ցուցահանդեսային տարածքում ամբողջ օրը կտիրի հայկական տրամադրություն։

Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի 10։15-ին, ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ, որին կհաջորդի ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների գլխավոր հանձնակատար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը։

Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ տարբեր երկրներից ժամանած այցելուների և հյուրերի համար, որոնց նույնպես կարող եք միանալ առցանց.

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊՆ հաղորդագրությունը արդբեջանական ապատեղակտվության մասին

Հաջորդը

Ուսումնական հաստատությունները հեռավար կրթության չեն անցնի

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը պետք է կատարի դատարանի վճռով իր վրա դրված պարտավորությունը. Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Արցախի պատմամշակութային ժառանգության կեղծման նպատակով Բաքվում հանձնաժողով ստեղծելու…
Դիտել

Ադրբեջանը հայտնում է իր 1 զինծառայողի կորստի մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ օգոստոսի 3-ին իրենց դիրքերը «ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել Լաչինի շրջանի…
Դիտել

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է աղբավայրերի մոնիթորինգ իրականացնել

Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share