Նիկոլ Փաշինյանին ասեք, որ իր կազմած Հոգաբարձուների խորհրդի կողմից ցանկացած նոր տնօրենի ընտրություն անօրինական է համարվելու․ Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի գրառումը

«Ն․ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որտեղ հիմնականում ընդգրկվել են գործող իշխանությանը հավատարիմ վարչական աշխատողներ։ Մի քանի հանցագործությունների մեջ կասկածվող ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանը ևս ընդգրկվել է խորհրդի կազմում։

Ն․ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին առաջարկում եմ վարչապետի ներկայությամբ բարձրաձայն ընթերցել բոլոր այն մեղադրանքները, որոնք վերջին երկու տարում ներկայացրել եմ Հարություն Մարությանի մասով։

Խորհրդի նոր անդամ Եղիշե Կիրակոսյանին հրավիրում եմ հանդիպման՝ այդ հանցագործությունների շուրջ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

Տարակուսելի է, թե ինչու՞ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության ներկայացուցիչը համաձայնվել է ընդգրկվել Փաշինյանի ստորագրությամբ հաստատված այս ցանկում, այն դեպում երբ այնտեղ բացակայում է Մայր Աթոռի ներկայացուցիչը։ Հուսանք Անթիլիասից սպառիչ բացատրություններ կլինեն այս կապակցությամբ։

Առայժմ կասեմ հետևյալը․ այն անձինք, ովքեր երեք օրվա ընթացքում կմնան Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ կմեղադրվեն հետևյալ հնարավոր հանցակցությունների մեջ․

ա․ փողերի լվացում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ

բ․ առանձնապես խոշոր չափի փողերի յուրացման փաստի կոծկում

գ․ իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի կոծում

դ․ իրավապահ մարմիններին կեղծ տեղեկության տրամադրում և դրա հիման վրա քրեական գործի հարուցում

ե․ գաղտնի մշտադիտարկման կամ տեսանկարհանման կազմակերպում իմ բնակության հասցեի տարածքում

զ․ անօրինական կարգով ՀՑԹԻ տնօրենի ընտրություն 2018 թ․ սեպտեմբերին, այն դեպքում, երբ ես պաշտոնապես ազատված չեմ եղել ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից ընդհուպ մինչև 2019 թ․ հոկտեմբերի 1:

Փաստ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալները։

է․ Իմ սեփականությունը հանդիսացող աշխատավարձի յուրացում և տնօրինում մեկ տարի չորս ամիս ժամկետով։

Հիմա ավանդական հարցը․ կառավարությունում ո՞վ կա։ Նիկոլ Փաշինյանին ասեք, որ իր կազմած Հոգաբարձուների խորհրդի կողմից ցանկացած նոր տնօրենի ընտրություն անօրինական է համարվելու և վիճարկվելու է դատական կարգով»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արձանագրվել են բենզինի ձեռքբերման և իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ. ՄՊՀ վարույթներ է հարուցել

Հաջորդը

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է ռուսական դեսանտային նավին

Առնչվող նյութեր
Դիտել

Ber-Ber ծառայությունը երկրորդ անգամ տուգանվել է․ ՄՊՀ

ՄՊՀ-ն շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարողների վարքագիծը Ber-Ber ծառայությունը երկրորդ անգամ տուգանվել է, «Վայլդբերրիզ»…
Դիտել

ԱԱԾ նախագծով անցակետեր կստեղծվեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում: Ըստ…
Դիտել

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ի

ԴատաԼեքս դատական տեղեկատվական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի մերժել…
Դիտել

Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հրապարակել է տեղահանվածների թիվը

2021թ․ մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից ըստ շրջանների և համայնքների կատարած նախնական հաշվարկի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share