Պաշտպանական ոլորտում Հայաստանի գործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ 

«Պաշտպանական ոլորտում Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը և սահմանների պահպանմանը», – ասել է Փաշինյանը։ 

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերում Թուրքիայի դերին և հայ-թուրքական կարգավորման բանակցություններին՝ Փաշինյանը հավելել է, որ «Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, և բնական է ակնկալել, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում որդեգրի տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների վերաբերյալ․ «Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է ինչպես նպաստել, այնպես էլ վտանգել գործընթացները։ Մյուս կողմից, Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը ոչ թե ուղղված կլինի տարածաշրջանային լարվածության ուժեղացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության և համագործակցության առաջմղմանը»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին. Փաշինյան

Հաջորդը

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է եւս երեք աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

Վարչապետը երեկ երեկոյան Ներքին Բազմաբերդում այցելել է դպրոցական ծրագրի մասնակից աշակերտներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ…
Դիտել

Առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած անձնանց նկատմամբ

Ազգային ժողովն այսօր քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share