Տեղի է ունեցել ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման բացման հանդիսավոր արարողությունը

Չկա այլ եղանակ՝ կայուն և ժողովրդավար հասարակություն կառուցելու ճանապարհին, քան իրավունքի գերակայության երաշխավորումն ու իրավունքների պաշտպանության հասանելի կառուցակարգերի ձևավորումը. տեղի է ունեցել ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման բացման հանդիսավոր արարողությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը համալրվել է մարզային ևս մեկ ստորաբաժանումով: Այսօր՝ հուլիսի 4-ին, Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման բացման հանդիսավոր արարողությունը:

Այն գտնվում է Վանաձոր քաղաքի կենտրոնական հատվածում՝ Տիգրան Մեծ 24/3 հասցեում: Աշխատելու է շաբաթական 5 օր, սակայն մարզի բնակիչների խնդիրները լուծելու է շուրջօրյա գրաֆիկով:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:

Բացման արարողությանը ներկա են եղել նաև միջազգային կառույցների, պետական տարբեր գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը նշել է, որ մարզային ստորաբաժանման բացումը ևս մեկ նշանակալի քայլ է մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ուղղությամբ: Այս համատեքստում նա հատուկ ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում պետք է հասանելի և մատչելի լինի:

«Շիրակ, Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, իսկ այսօր արդեն Լոռի. հպարտությամբ պետք է նշեմ, որ Պաշտպանի հաստատության տարածքային ընդգրկվածությունը ընդլայնվում է: Այս ստորաբաժանումը կարևոր դերակատարում կունենա մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, մասնավորապես՝ մեծարգո տիկին Անդրեա Վիկտորինին, Նաթիա Նացվիլիշվիլիին, ովքեր մեծ նվիրումով աջակցել են ՄԻՊ հաստատությանը` տարբեր ծրագրերի շրջանակում: Նաև շնորհակալություն եմ հայտնում մարզպետ պարոն Արամ Խաչատրյանին՝ ստորբաժանման բացման արարողությանը մասնակցելու համար»,- ասել է Պաշտպանը:

Միևնույն ժամանակ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ մարզային ստորաբաժանումների առկայությունը ինքնանպատակ չէ և պատշաճ աշխատանքի պարագայում կարևոր երաշխիք է մարդու իրավունքներիառավել արդյունավետ պաշտպանության իրականացման տեսանկյունից: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ չկա այլ եղանակ կայուն և ժողովրդավար հասարակություն կառուցելու ճանապարհին, քան իրավունքի գերակայության երաշխավորումն ու իրավունքների պաշտպանության հասանելի կառուցակարգերի ձևավորումը:

Անդրեա Վիկտորինը և Նաթիա Նացվիլիշվիլին շնորհավորել են ստորաբաժանման բացման առթիվ՝ նշելով մարզերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացման կարևորությունը:

Իր հերթին ստորաբաժանման պատասխանատու Տիգրան Մադաթյանը ներկայացրել է մարզում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, արձանագրված խնդիրները, ինչպես նաև իրականացվելիք աշխատանքների տեսլականն ու ուղղությունները: Նա վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չեն խնայելու մարզի բնակչության իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման ուղղությամբ:

ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման բացումը իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հաջորդը

Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածած քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է…
Դիտել

ՔԿ-ում ձևավորվել է նոր ստորաբաժանում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամանով կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է խոշտանգումների…
Դիտել

Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմանները վերագծել․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ամփոփել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների երկօրյա հանդիպման արդյուքները։ Բլինքենը մասնավորապես,…
Դիտել

Երևան-Գյումրի ավտոճանապարհի որոշ հատվածներում ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share