Ազատազրկված անձանց աշխատանքների ցուցահանդես՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

2022 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է ուսումնական ծրագիր, ըստ որի՝ 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները պետական աջակցությամբ կարող են ստանալ միջնակարգ կրթություն։ Ծրագրով նախատեսված են տարբեր առարկաներից դասընթացներ, որոնք անցկացնում է «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Մարտի 16-ին ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր «Գարունը որքան ծաղիկ է վառել» խորագրով ցուցահանդես, որին ներկա են եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների և հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներ, ՊՈԱԿ-ի ողջ ուսուցչական կազմը։ 

Ցուցահանդեսին ներկայացվել են անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործությունները՝ գծանկարներ, պոլիմերային կավից պատրաստված տարբեր աշխատանքներ և նկարներ ապակու վրա։ Ցուցահանդեսից հետո դատապարտյալների աշխատանքները, իրենց իսկ առաջարկով և ցանկությամբ, փակցվելու են հիմնարկի միջանցքներում և տեսակցությունների համար նախատեսված սենյակներում։

Միջոցառման ավարտին դատապարտյալները երախտագիտության խոսքեր են ուղղել կազմակերպիչներին և ուսուցչական կազմին՝ ստեղծագործելու հնարավորություն տալու և այդ ստեղծագործությամբ ապագայի հանդեպ իրենց լիահույս դարձնելու համար։

«Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ևս հայտնել է իր շնորհակալությունը հիմնարկի վարչակազմին, մասնավորապես հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցներին՝ մշտապես օժանդակելու և աջակցելու համար, և հույս հայտնել, որ իրենց համագործակցությունը կտա սպասված արդյունքներն ազատազրկված անձանց վերասոցիալականացման և կրթական մակարդակում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում են տեղումներ

Հաջորդը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը հորդորել է ձեռնարկել հստակ քայլեր ԼՂ-ում մարդու իրավունքների կանխամտածված ճգնաժամին արձագանքելու համար

Հունիսի 28-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հերթական հանդիպումը, որին Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի կողմից…
Դիտել

Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է ավտոբուսների հետ կապված խնդիրը

Այսօր Երեւանում սրվել էր ուղեւորափոխադրման խնդիրը։ Մի շարք երթուղիներ սպասարկող ավտոբուսներ չեն աշխատել։ Այս առնչությամբ քաղաքապետարանը հայտարարություն է…
Դիտել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, իսկ հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը զգուշացնում է. «Օգոստոսի 10-14-ն արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝…
Դիտել

Ներկա պահին կա քաղաքական որոշում, որ ես ղեկավարեմ նախընտրական շտաբը․ Արմեն Փամբուխչյան

ԱԻ նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին՝ նշելով, որ իրեն է վստահվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share