Ազգային անվտանգությունը պահանջում է, որ ԱՄՆ-ը կապեր պահպանի Ռուսաստանի հետ․ Պետդեպ

Միացյալ Նահանգները կարծում է, որ իր ազգային անվտանգության շահերը պահանջում են, որ Վաշինգտոնը շարունակի իր շփումները Ռուսաստանի հետ՝ չնայած Ուկրաինայի հարցում ակնհայտ տարաձայնություններին, ուրբաթ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Ազգային անվտանգության ոլորտում մենք ունենք առաջնահերթություններ և հրամայականներ: Եվ կան ոլորտներ, որոնցում մեր ազգային անվտանգության առաջնահերթությունների իրականացումը պահանջում է փոխգործակցություն և համակեցություն Ռուսաստանի հետ ինչ-որ մակարդակով: Դրանք չափազանց կարևոր ոլորտներ են»,- հերթական ճեպազրույցի ժամանակ նշել է Փրայսը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանելով Ռուսաստանի հետ շփումների հարցը՝ անդրադարձել է նաև ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը։ Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ այս պահին Վաշինգտոնը չի նախատեսում Մոսկվայի հետ նման երկխոսության նոր փուլ անցկացնել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները հիմնովին փոխվել են․ ԱՄՆ պետդեպ

Հաջորդը

«Շիրակի ձմեռ 2022»-ը կայացավ անտառային Մեծ Սարիարում

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԱԾ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում…
Դիտել

Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի

2023թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախագծային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share