Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածած քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով փաստվել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող բանկի մասնաճյուղում, Ա.Ղ.-ն 11 հազար 700 ռուբլի գումար է փոխանցել Ռուսաստանում բնակվող իր կնոջը՝ Ն.Խ.-ին: Օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, տեղեկանալով, որ գումարը չի փոխանցվել, ժամը 21:25-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տարածքից իր հեռախոսահամարից զանգահարել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և սպառնալիքներ հնչեցրել՝ բանկի մասնաճյուղը նռնակներ նետելու եղանակով պայթեցնելու վերաբերյալ՝ տարածելով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ:

2022 թվականի դեկտեմբերի 9-ին քրեական հետապնդման մասին որոշումը ներկայացվել է Ա.Ղ.-ին, որն իրեն մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում: Որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

2022 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ ներկայացնելը քրեորեն հետապնդելի արարք է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ելնելով վերը նշվածից՝ Գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելուց:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դոնեցկում վիրավորվել է Դմիտրի Ռոգոզինը

Հաջորդը

Պացիենտների կյանքին վտանգ է սպառնում․ Ավանեսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող փոփոխությունները

Լոռու մարզում ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող փոփոխությունները` Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կկատարվի աշխատաժամանակի փոփոխություն.…
Դիտել

«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ապրիլի…
Դիտել

Կորոնավիրուսի նոր դեպքեր Արցախում

Արցախում մարտի 13-ին կատարվել է 27 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:  Արցախի առողջապահության նախարարության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share