Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։

Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթել է վերջինիս արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն է հայտնել արցախահայության անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքի դեմ ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր է համարել միջազգային հանրության ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ Պորտուգալիայի իշխանությունները ևս ակտիվ ներգրավվածություն կունենան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստել է, որ Պորտուգալիայում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը կարևոր ավանդ է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որի աջակցությամբ 1954 թվականին նաև իրականացվել է Մայր Տաճարի հիմնանորոգումը։

Իր հերթին դեսպան Մադալենա Ֆիշերը ևս ընդգծել է Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը։ Դեսպանը նաև կարևորել է կրթության ոլորտում Հայաստանի և Պորտուգալիայի համագործակցության խորացումն ու ընդլայնումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

77 երթուղու վարորդը հարբած է եղել. նա հեռացվել է աշխատանքից․ Լևոն Սարդարյան

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Մարտունի քաղաքի մերձակայքից ադրբեջանցիները մարդկանց հրամայում են դուրս գալ, այլապես կկոտորեն բոլորին. Գեղամ Բաղդասարյան

Օրվա գերխնդիրը մարդկանց էվակուացումն է, կազմակերպված ու անվտանգ տարհանումը, մարդկանց կյանքերը փրկելը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է «Անալիտիկոն»…
Դիտել

Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով․ Օնիկ Գասպարյան

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ, 10․03․2021թ․…
Դիտել

Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին 100 մեքենա է արգելափակված

Դեկտեմբերի 7-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share