Ավելի սերտ գործակցելու անհրաժեշտություն կա․ Կարեն Անդրեասյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախարարը կարևորել է հայ-իրանական բազմադարյա մշակութային կապերի ազդեցությունը փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված ներկայիս հարաբերությունների վրա  և ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ ուղղված  քրեակատարողական համակարգի բարեփոխմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության, դատաիրավական համակարգի ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումներին՝ շեշտելով իրանցի գործընկերների հետ  լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, անդրադառնալով երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, նշել, որ  տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում Իրանն ու Հայաստանն ավելի սերտ պետք է համագործակցեն։

Նախարար Անդրեասյանը, համակարծիք լինելով իրանցի գործընկերոջ հետ, վերահաստատել է նման ծանր փորձությունների շրջանում, տարածաշրջանային ընդհանուր սպառնալիքների պարագայում ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունն ու պատրաստակամություն է հայտնել այդ գործում ներդնելու իր ողջ ջանքերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական բնագավառում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին:
         

Հանդիպման ավարտին Իրանի գլխավոր դատախազը Հայաստանի արդարադատության նախարարին հրավիրել է Իրան․ Կարեն Անդրեասյանն ընդունել է հրավերն ու Գլխավոր դատախազին խնդրել Իրանի արդարադատության նախարարին փոխանցել Հայաստան այցելելու իր հրավերը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախարարն ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին

Հաջորդը

Հայաստանը և Հնդկաստանն ընդլայնում են գործակցությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում հյուրընկալել են Ռուբեն Վարդանյանին

Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է բարերար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին։ Նույն օրը…
Դիտել

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք

Ազգային ժողովն այսօր գումարած արտահերթ նիստի ժամանակ քննարկեց եւ առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլի» մի քանի պատգամավորների ներկայացրած…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի սահմանի որոշ ուղղություններով.ՊՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով…
Դիտել

Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով․ Արման Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանը հաղորդագրություն է տարածել աղջիկ երեխաների օրվա կապակցությամբ «Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share