Արմավիրի ոստիկանները բացահայտել են դանակահարություններ. երկու դեպքում էլ վնասվածքները ծանր էին

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, ժամը 2-ին մոտ, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց «Արմավիր» բժշկական կենտրոնից: Որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տուժածի վիճակը ծանր էր: Ոստիկաններին հաջողվեց միայն ճշտել, որ դեպքը տեղի էր ունեցել Արաքս գյուղում:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակերում ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տուժածը կենցաղային վեճ է ունեցել 69-ամյա մի տղամարդու հետ, որն էլ դանակի մի քանի հարված է հասցրել նրան:

Հիվանդանոցային ահազանգից մեկ ժամ էլ չանցած` 69-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Բացատրական աշխատանքից հետո նա խոստովանեց արարքը:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է, վեճի պատճառն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են:
Հիվանդանոցային մի հաղորդում էլ ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց դեկտեմբերի 15-ին: Ժամը 23.20-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ թափանցող ծանր վնասվածքով բուժօգնության են բերել Արմավիր քաղաքի բնակիչ երկու երիտասարդի՝ երկուսն էլ 18 տարեկան:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Արմավիրի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ահազանգից մոտ կես ժամ անց Արմավիրի 6-րդ դպրոցի դիմաց տուժած երիտասարդները կենցաղային հարցերի շուրջ վիճել էին 20-ամյա երկու երիտասարդի հետ, իրար հարվածել, այդ ընթացքում էլ 20-ամյա երիտասարդներից մեկը գործի էր դրել մոտը եղած գաղտնի փականով դանակը` տղաներին պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ:
Գիշերվա ժամը մեկին մոտ դանակահարող երիտասարդը հայտնաբերվեց Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հանցագործության գործիքը, որն առգրավվել է: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը:

Երիտասարդը տեղափոխվել է բաժնի ձերբակալվածների պահման վայր: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կեղծ 100-դոլարանոցներով գնումներ արած երիտասարդը ձերբակալվել է

Հաջորդը

Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է բարեհաջող ստենտավորման

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածքաշրջանի առաքելության ղեկավար…
Դիտել

Ուկրաինան խզում է հարաբերությունները Սիրիայի հետ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման…
Դիտել

Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր.Պն

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի…
Դիտել

Ահաբեկչություն ՌԴ Բելգորոդի զորավարժարանում. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 15-ի երեկոյան հայտնել է Բելգորոդի շրջանի զորավարժարանում ահաբեկչության մասին։ Այնտեղ պատրաստություն են անցել կամավորներ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share