Արցախի Խորամորթում բանակցություններ են տարվում ադրբեջանցիների հետ. Հունան Թադեւոսյան

Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադեւոսյանը մանրամասներ է հաղորդել Արցախի Խորամորթ համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն արդեն երկրորդ օրը շարունակ բնակավայրը լքելու եւ հանձնելու կոչով դիմում են տեղի բնակիչներին:

«Հարգելի հայրենակիցներ, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն իհարկե անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։

Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։

Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։

Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»,- նշել է Հունան Թադեւոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կիևը հրապարակել է ռուսական կողմի կորուստները

Հաջորդը

Կարեւոր տեղեկություն Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար

Առնչվող նյութեր
Դիտել

Կան բավականին լուրջ հարցեր, որոնց շուրջ մենք պետք է խորհենք․ Հակոբ Բադալյան

Քաղաքականությունն ունի բազմաթիվ շերտեր, որոնցից մեղմ ասած ոչ բոլորն են ուղիղ կերպով դրսեւորվում առերեւույթ հարթության վրա: Այս մասին…
Դիտել

Այն միջազգային պատվիրակությունները, որոնք այսօր այցելում են Շուշի, լեգիտիմացնում են ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան. Արցախի ՄԻՊ

Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share