Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նախատեսում է կոչով դիմել ՀՀ առողջապահական բոլոր կառույցներին

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հանդիպումը Արա Բաբլոյանի և Համբարձում Սիմոնյանի հետ

Հունվարի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներ՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանին և Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին։

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած առողջապահական համակարգի խնդիրները, դիտարկել դրանց հաղթահարմանն ուղղված հնարավոր մեխանիզմներն ու քայլերը։ Բժիշկների խոսքով՝ Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նպատակ ունի Արցախի շուրջ համախմբել հայ բժիշկներին ոչ միայն Հայաստանից, այլ նաև Սփյուռքից, աշխարհի հեղինակավոր առողջապահական կառույցներում հնարավոր բոլոր միջոցներով իրազեկել արցախահայությանը սպառնացող հումանիտար աղետի մասին, աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետության՝ ծանր պայմաններում հայտնված առողջապահական համակարգին։

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության մեկնարկն արդեն տրվել է. առաջիկայում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման կարիքների համար Արաբկիր բժշկական համալիրը 2․500․000 դրամ գումար կհատկացնի:

Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նախատեսում է նաև Արցախի առողջապահական հիմնարկներին աջակցելու կոչով դիմել ՀՀ առողջապահական բոլոր կառույցներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ հետ․ Լավրով

Հաջորդը

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Մեքսիկայի դիրքորոշումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրապետական մաղթանք և այց Սարդարապատի հուշահամալիր Հանրապետության տոնի առիթով

Մայիսի 28-ի առավոտյան Հանրապետության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե…
Դիտել

Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…
Դիտել

ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և կոչերը կպատժվեն 12-15 տարի ժամկետով. նախագիծ

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share