Բաքվի դատարանը հայ ռազմագերիների մասով որոշում է կայացրել

Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 14 հայ ռազմագերիների դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարության ժամանակ դատախազը «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու համար» պահանջել էր մեղադրյալներ Գեղամ Սամվելի Սերոբյանին, Հրաչ Արզումանի Ավագյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Եղիազար Բաղասյանի, Գոռ Վահրամի Գասպարյանի, Կամո Կարենի Սեֆիլյանի, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանի, Գեւորգ Նորայրի Հասերթյանի, Սիսակ Գրիշայի Ենգոյանի, Ալբերտ Կոմիի Պետրոսյանի, Ռոմիկ Միսակի Սեդրակյանի, Արամ Գառնիկի Մինոսյանի, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանի, Էդգար Վաչագանի Մաթեսյանի և Յուրի Տիգրանի Կարապետյանի համար դատախազը պահանջել էր 2 տարվա ազատազրկման:

Բաքվի դատարանը որոշում է կայացրել Գեղամ Սերոբյանին և Հրաչ Ավագյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, իսկ մնացածին՝ 6 ամիս: Մնացած մեղադրանքները նրանց վրայից հանվել են։

Ի սկզբանե նրանց մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչություն և դիվերսիա», «զենք պահելը», «սահմանի ապօրինի հատումը» եւ այլ հոդվածներով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է եւս մեկ աճյուն

Հաջորդը

Եվրո-2020․ Իսպանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները կզինվեն

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության…
Դիտել

Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման…
Դիտել

ԱՄՆ ադրբեջանական ղեկավարությունից պահանջում է դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից. Ջեյք Սալիվան

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share