Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում Մայր Աթոռի առաջարկը չընդունելու վերաբերյալ.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին Հայաստանի թեմակալ առաջնորդների մասնակցությամբ ընդլայնված նիստին անդրադարձ եղավ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ խորհրդարանում ծավալված քննարկումներին և այդ շրջանակում հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օրեր պահելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկին։

Արձանագրվեց, որ օրենսդրական փոփոխությունների հիշյալ նախագծում Մայր Աթոռի առաջարկը տեղ չի գտել և Հայ Եկեղեցու հետ որևէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել։

Ազգային, հոգևոր, պետական շահերի համատեքստում խելամիտ որևէ բացատրություն չի ներկայացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությունը մերժելու և հիշյալ օրերը ոչ աշխատանքային օրերի ցանկից դուրս բերելու նախաձեռնության առնչությամբ։

Ժողովականները հույս հայտնեցին, որ առաջարկը դրական անդրադարձ կգտնի խորհրդարանում և մեր հավատավոր ժողովուրդը կկարողանա Ճրագալույցին և Մեռելոց հիշատակին, օրվա խորհրդի վերապրումով, անարգել իր քայլերն ուղղել դեպի եկեղեցիներ, խունկ և աղոթք մատուցել սիրելիների անմար հիշատակին», – նշված է հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գյումրիում ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է 5 մարդ

Հաջորդը

ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ

Առնչվող նյութեր
Դիտել

Իշխանությունը հեռանում է Ռուսաստանի մահացու գրկախառնությունից. Շիրինյան (տեսանյութ)

Շաբաթը Լևոն Շիրինյանի հետ. Ինչո՞ւ Ադրբեջանը հետաձգեց վաշինգտոնյան բանակցությունները։ Կա՞ տարբերություն Ռուսաստանի և Արևմուտքի ծրագրերի միջև։Արդյո՞ք տեղին է…
Դիտել

«Արցախի վտանգված քրիստոնեական ժառանգությունը» թեմայով միջազգային համաժողով Գերմանիայում

Ապրիլի 28-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով։ Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի…
Դիտել

Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հավատարիմ է իր ընտրած ուղուն. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: Դրանում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 1991…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share