Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք․ Երևան):
Մասնավորապես՝
– արտադրական շինությունում չի ապահովվել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը,
-չի ապահովվել պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից,
– պատերը, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
– խմոր հունցելու սարքը, խմորագունդ պատրաստելու համար նախատեսված սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել

Հաջորդը

Վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու վճարներն ըստ գոտիականության կտարբերվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. «2021թ․ դեկտեմբերի 4-ին…
Դիտել

Հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում․ Արա Այվազյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին ասել…
Դիտել

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է ռուսական դեսանտային նավին

Ուկրաինայի զինված ուժերը Թեոդոսիայի նավահանգստում հարված են հասցրել ռուսական «Նովոչերկասկ» դեսանտային նավին․ հայտարարել է Ուկրաինայի օդուժի հրամանատար Նիկոլայ…
Դիտել

Հայաստանի դեսպանությունը Կիևում վերսկսել է բնականոն աշխատանքը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը Կիևում վերսկսել է իր բնականոն աշխատանքը: Այս մասին նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում: «Ուրախ ենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share