Երիտասարդի կողմից իր և տատի առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի կողմից իր և տատի առողջությանը անզգուշությամբ միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Երևան քաղաքի 25-ամյա բնակչի և վերջինիս՝ իր հետ բնակվող 89-ամյա տատի՝ հրազենային վնասվածքներով «Շենգավիթ» բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 19:15-ին։

Նախնական տվյալներով՝ երիտասարդն իրենց տանը, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից, պատահական կրակոց է արձակել՝ անզգուշությամբ վնասելով իր որովայնի կողային հատվածը և տատի ոտքը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով և կրակված պարկուճ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, ստացվել են արգասիքների նմուշներ, առգրավվել են դեպքի պահին երիտասարդի և վերջինիս տատի հագին եղած հագուսները, նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ակնհայտ է, որ բանակում մեծ փոփոխություններ են իրականացվում․Ալեն Սիմոնյան

Հաջորդը

Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե երբ կսկսեն ընդդիմության պատգամավորներին անհարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու գործընթացը

Առնչվող նյութեր
Դիտել

Տոյվո Կլաարը ժամանում է Երևան՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում տեղեկացրել է, որ ժամանում է Երևան՝ Լաչինի միջանցքի շուրջ…
Դիտել

Քննարկվել է «Ջրվեժ քաղաքային պարկի» ապագա կառուցվածքն ու ձևավորումը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արա Հակոբյանի գլխավորությամբ հանդիպում է…
Դիտել

Իսրայելի նախագահը ՀՀ գործընկերոջը ցավակցել է հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

Իսրայելի պետության նախագահ Իսահակ Հերցոգը ցավակցական նամակ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի…
Դիտել

Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր. Թագուհի Թովմասյան

Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share