«Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն, Բերդաշեն-Աշոցք ավտոճանապարհները և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։

Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Աշոցք-Բավրա-Գյումրի ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Արտաշավան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փրկարարները դուրս են բերել արգելափակումից մոտ 60 ավտոմեքենա

Հաջորդը

Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ․ ՈՒՂԻՂ

Առնչվող նյութեր
Դիտել

Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներն անցել են միջդիրքային տարածք․ ՀՀ ՊՆ

Հայաստանի ՊՆ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության…
Դիտել

Հայտնի է Արմավիրի մարզում աղիքային վարակի պատճառը

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը 2021 թվականի օգոստոսի 11-ին` 23։30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ…
Դիտել

ՀՀ ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրում է ադրբեջանական իշխանության մարմինների ելույթները

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի «CNN Türk»-ին օգոստոսի 14-ի հարցազրույցի և օգոստոսի 16-ին Քարվաճառ ու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share