Կայացել է գերիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ին N 1236-Ա որոշմամբ ստեղծված գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, նախքան օրակարգի հարցերին անցնելը բացման խոսքով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը: Ողջունելով ներկաներին՝ Արմեն Աբազյանը ներկայացրել է նոր ձևավորված հանձնաժողովի խնդիրները և հույս հայտնել, որ հանձնաժողովի վերանայված կազմն ու գործառույթները թույլ կտան առավել համակարգված և փոխհամաձայնեցված եղանակով իրականացնել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց որոնողական և վերադարձնելու աշխատանքները:

«Այնուհետև տեղի ունեցավ գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպությունների ընտրություն: Դիմում ներկայացրած կազմակերպություններից ընտրվեցին երեքը՝ «Լույսի ճրագ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովի նախագահի կողմից հանձնաժողովի անդամներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ: Հանձնաժողովը որոշել է հաջորդ նիստը գումարել 2022 թվականի դեկտեմբերի 16-ին և օրակարգում ընդգրկել հարցեր՝ ըստ տրված հանձնարարականների:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետը հայտարարել է, որ բանակի բարեփոխման գործընթացը սկսված է

Հաջորդը

Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել

Առնչվող նյութեր
Դիտել

Պեսկովը՝ Արցախում ռուս խաղաղապահների թվաքանակի ավելացման մասին

Ռուսաստանի Դաշնությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ…
Դիտել

«ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվել. փրկարարներ են մեկնել դեպքի վայր

Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ…
Դիտել

Լիլիթ Մակունցը երախտագիտությունն է հայտնել Ադամ Շիֆին՝ Հայաստանին շարունակական աջակցության համար

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Գերեվարված ադրբեջանցիները վերադարձնելու դիմաց որևէ բան չենք ուզել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց ասուլիսում պատասխանել է հարցին, թե ինչի՞ դիմաց են Ադրբեջանին վերադարձվել մի քանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share