Կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից՝ Ստեփանակերտ-Գորիս մայուղու փակմանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով:
Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է:

Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի:

Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:

Կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման:

Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այսօր երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ և մառախուղ

Հաջորդը

Պարզվել են ժամկետային զինծառայողի սպանության դեպքի հանգամանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը Երևանի տարբեր…
Դիտել

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը․ «Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք…
Դիտել

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 15:00-ի դրությամբ…
Դիտել

Պուտինն Ալիևի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում «Շանհայի գործակցության կազմակերպության» (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share