Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

«Դիմել ենք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- նշեց Մելիքբեկյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի հիմնարկեքը Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ հուլիսի 9-ին։

Հայ առաքելական եկեղեցին դեմ  է արտահայտվել արձանի տեղադրմանը: Օրեր առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստացել են փաստաթղթերը և դրական են գնահատում արձանի տեղադրումը: Փաշինյանի խոսքով՝ այն կխթանի զբոսաշրջությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի մասին Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերին

Հաջորդը

Պուտինն Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

Առնչվող նյութեր
Դիտել

«Արարատ-Արմենիան» նոր հարձակվող ունի

Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 24-ամյա նիգերիացի հարձակվող Թաոֆիք Ջիբրիլը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:Նիգերիացի ֆուտբոլիստն…
Դիտել

Մարդասիրական օգնություն Արցախի հեռավոր բնակավայրերի բնակիչներին

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի հեռավոր բնակավայրերի փախստականներին և բազմազավակ ընտանիքներին Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնության առաքում…
Դիտել

2020թ. նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում զոհվեց ոստիկանության զորքերի 39 ծառայող

Նոյեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share