Հարավային Կովկասը՝ «մաչոյի» վերջին հանգրվան

Ինչպես ասվում է հայտնի երգում (Александр Буйнов “В городе Сочи”.), եթե ինչ որ բան կորցրել եք գիշերը Սոչիում, ապա այն դժվար թե ճրագով ցերեկը գտնեք։
Կորցրեցի՞ն ինչ որ բան Սոչիում՝ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիեւը, կամ գուցե Պուտինը թե ոչ՝ թերեւս ժամանակը ցույց կտա։

Պուտինը Սոչիում իրականում փորձեց գտնել իր դեմքը, որը կորցրել էր ոչ թե Սոչիի գիշերներում, այլ արցախյան պատերազմում։

Մեկ տարի առաջ Ռուսաստանի նախագահը պատերազմող կողմերին նստեցրեց վիրտուալ սեղանի շուրջ եւ հայտարարություն ստորագրել տվեց։ Իսկ ինքն էլ պարտավորվեց իր կանաչ մարդուկների զորախմբով պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։ Դարձավ երաշխավորը՝ գերիների փոխանակման եւ հայկական հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանման։

Ինչ տեղի ունեցավ մեկ տարվա ընթացքում՝ հայ պատանդները եւ ռազմագերիները ոչ բոլորն են վերադարձվել, Արցախի գրավյալ տարածքներում ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հոգեւոր եւ մշակութային արժեքները։ Ադրբեջանցիները շարունակում են Պուտինի կանաչ մարդուկների աչքի առաջ սպանել, գերեվարել հայ զինվորներին եւ քաղաքացիական անձնաց։

Սոչիի հանդիպումը էժանագին սերիալի՝ արագ նախապատրաստած ու արագ նկարահանած հերթական անորակ սերիան էր ընդամենը։ ՌԴ նախագահի դեմքը փրկելու համար, գուցե Բրյուսելից առաջ։

Իրականում հայ-ադրբեջանական հակամարտությունը միակ միջավայրն է, որտեղ Պուտինը կարողանում է համաշխարհային «մաչո» երեւալ, եւ այդ միջավայրը պահելու համար դեռ շատ էժանագին դրվագներ կնկարահանվեն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման հայտարարությունը

Հաջորդը

Մի քանի օր անց մայրաքաղաքում կտեսնենք մեր նոր ավտոբուսները․ Հայկ Մարության

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանը նաև չի ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում ի թիվս այլնի անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում…
Դիտել

Ոչ մի ռուս քարոզիչ չի կարող խոսել Ֆրանսիայի հայերի անունից. Րաֆֆի Փափազյան

CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը նոր հարցազրույց է տվել AlphaNews-ին և կրկին կոչ արել տապալել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված…
Դիտել

Խորհրդարանի բանաձևերը Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չեն. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, չի արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share