ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ, շրջել է քաղաքում, այցելել դիրքեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ՝ տեղում իրավիճակին և ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար։

Նախագահը հանդիպումներ է ունեցել Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի, տեղում գտնվող ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատները։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և կորպուսի հրամանատարական կազմի ներկայացուցիչները նախագահ Խաչատուրյանին են ներկայացրել օպերատիվ իրավիճակը։

ՀՀ նախագահը շրջել է քաղաքում և այցելել դիրքեր, հանդիպել է առանձին դիրքում կանգնած զինվորների հետ, որոնք իրենց հերոսական գործողություններով զգալի վնաս են պատճառել թշնամի ագրեսորին, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող մարտիկների հետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԻՆ ծառայակիցը գտնվել է

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում որևէ նախապայման չկա. Արարատ Միրզոյան

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում որևէ նախապայման չկա։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար…
Դիտել

Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Քիշնևում հունիսի մեկին կայանալիք հնգակողմ հանդիպմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանը։…
Դիտել

Արցախում տնտեսվարողներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի վաճառքը

Տնտեսվարողներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը, հաշվի առնելով Հանրապետությունում ստեղծված իրավիճակը: ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share