ՀՀ վարչապետը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ շնորհավորել է Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Հարգելի պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ ընդամենը մի ակնթարթ է, սակայն անկախությունը վերականգնած մեր երկու երկրների նորօրյա պատմության մեջ այն բնորոշվում է որպես բարիդրացիական միջպետական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն ժամանակաշրջան, որը հարուստ է նշանակալի ձեռքբերումներով և հաջողություններով:

Մեր պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսխված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար:

Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել հարևան և բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, իսկ երկու երկրների միջև բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու մեր հաստատուն հանձնառության մասին:

Վստահ եմ, որ հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ձգտումը և պաշտոնական մակարդակում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշեն մեր ընդհանուր ջանքերը՝ ի շահ երկու ժողովուրդների:

Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝

Նիկոլ Փաշինյան»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում

Հաջորդը

Հունաստանում կործանված ուկրաինական ինքնաթիռը Սերբիայից զենք էր տեղափոխում Բանգլադեշ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուս սահմանապահները պարզաբանել են Վրաստանի հետ սահմանի մոտ զրահամեքենայի հայտնվելը

Զրահամեքենան Վերին Լարսում անցկակետ ստեղծելու նպատակով չի ուղարկվել: Այս մասին RBC-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ի Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության…
Դիտել

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է.ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ…
Դիտել

Ջարականում իրականացվում են որոնողական աշխատանքներ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Փրկարարական մեկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share