Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թվականի ընթացքում (լուսանկարներ)

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրան սահման) հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2023 թվականի երրորդ-չորրորդ եռամսյակի ընթացքում։ Նախատեսվում է վերակառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի հետ սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման միջոցներով։

Այս հատվածի վերակառուցման մանրամասն նախագիծը պատրաստ է, այն անցել է պարզ և համալիր փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացությունները: 24.10.2022թ. հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել է մրցութային հայտերի բացումը։ Այժմ իրականացվում է միջազգային շինարարական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի գնահատումը։ Հայտերի գնահատումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում։

Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է: Ծրագրի նպատակներն են` հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, զբոսաշրջություն), բնակչության ներքին շարժերի ակտիվացումը և այլն: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սերմացու գողացող մկան պես կառուցեցին իրենց պետությունը, մեր պետության մեջ (տեսանյութ)

Հաջորդը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Հովիկ Աբրահամյանից 59 անշարժ գույք բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը պատրաստվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան համար 23 մլն եվրո արժողության շենք գնել

Հայաստանը պատրաստվում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան համար 23 մլն եվրո արժողության շենք գնել։ Այս նպատակով կառավարության որոշմամբ ԱԳՆ-ին…
Դիտել

Արցախից բռնի տեղահանվածներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում

Հոկտեմբերի 26–ին նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում: Ըստ այդմ՝…
Դիտել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Տերյան փողոցին հարակից շինհրապարակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր ժամը 18:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share