Ճապոնիան Կուրիլյան կղզիները կրկին անվանել է «օկուպացված» տարածք


Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը 2003 թվականից ի վեր առաջին անգամ Հարավային Կուրիլյան կղզիները անվանել է օկուպացված Ճապոնիայի տարածք։ Այս մասին հայտնում են «Kyodo Tsushin» գործակալությունը և NHK հեռուստաալիքը

Նման սահմանում է պարունակվում երկրի արտաքին քաղաքականության պետական ​​ուղեցույցի՝ «Կապույտ գրքի դիվանագիտության» նոր համարում, որը Ճապոնիայի ԱԳՆ-ն ամեն տարի հրատարակում է 1957 թվականից։

Ուղեցույցի թարմացված տարբերակը, որը թողարկվել է ապրիլի 22-ին, ներառում էր նաև այն ձևակերպումը, որ կղզիները «Ճապոնիայի անբաժանելի մասն են»: Նման նկարագրություն փաստաթղթում բացակայում էր 2011 թվականից, նշում է գործակալությունը։

Բացի այդ, Ճապոնիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ այն անվանելով «բռնություն, որը խարխլում է միջազգային կարգի հիմքերը ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայում», և ասել, որ այդ ֆոնին դժվար է խոսել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների հեռանկարների մասին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով

Հաջորդը

Տրամադրությունը շատ բարձր է, մարտական. Արթուր Վանեցյան

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր իրավապահ համակարգը, որտեղ դատախազությունն ունի խաչմերուկային նշանակություն, կատարեց իր առջև դրված խնդիրը․Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share