Մենենդեսը ԱՄՆ սենատում ստորագրահավաք է սկսել

Միացյալ նահագների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանությունն ամբողջական ու պաշտոնապես ճանաչելու օրինակին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Սենատի նամակում մեջբերվում է Բայդենի 2020 թվականի ապրիլին՝  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, արված հայտարարությունը, որտեղ նա վստահեցրել է՝ «աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին»՝ նկատելով, որ Կոնգրեսն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը, «ժամանակն է անել դա նաև գործադիր մարմնում»:

«Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում են Հայոց ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ: Մենք կոչ ենք անում ձեզ կոտրել այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել այն, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,-ասված է նամակում:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ ամերիկահայերը և բոլոր աջակիցները միանում են սենատոր Մենենդեսին՝ կոչ անելով սենատորներին ստորագրել նախագահ Բայդենին ուղղված նամակը:  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բայդենին դատի են տվել

Հաջորդը

Ինչու է դադարեցվել UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը․ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանն Արցախի ղեկավարների մասով ցուցաբերում էր ընտրովի մոտեցում․ Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ի երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է իրեն և հայտարարել, որ…
Դիտել

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը

Շրի Լանկայում շաբաթ օրվանից՝ հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստանում: Ըստ…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ռեզիդենտ դեսպան ունենալու Կանադայի որոշումը

Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին իր երկրի այդ որոշումը համարում է հայկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share