Ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդյունավետ գործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։

Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։
Վահե Ղազարյանը կարևորելով տիկին դեսպանի այցը ոստիկանություն՝ պատրաստակամություն է հայտնել գործակցությունն ընդլայնելու համար։

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին խոսել է պարեկային ծառայության ոստիկանների վերապատրաստման, Հայաստանի մարզերում ծառայության ներդրման և այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցության մասին։

Կողմերը մտքեր են փոխանակել գործակցության հետագա ուղղությունների մասին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Ասկերանի քարամշակման կետում աշխատող բանվորների վրա

Հաջորդը

Քննարկվել են ՀՀ եւ ՌԴ միջեւ մաքսային գործակցության հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Շախմատի տղամարդկանց թիմն Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում հաղթել է Անդորրային

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին երկրորդ հաղթանակը տոնեց Համաշխարհային օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ…
Դիտել

Ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայի հաջորդ խաղարկությունում 2022 թ. հունիսին. ՀՖՖ

Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայի հաջորդ խաղարկությունում 2022 թ. հունիսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Դեկտեմբերի 16-ին՝…
Դիտել

ՃՏՊ Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ կա երկու զոհ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12:17-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share