Որոշում է ընդունված, որ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի. Փաշինյան

Քաղաքական մակարդակում արդեն որոշում է ընդունված, որ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերադառնալով անկախ դատական համակարգի բարելավման հարցին՝ մենք այս ռազմավարությամբ ընդգծում ենք, որ ոչ միայն դատական և դատաիրավական համակարգ նոր մուտք գործող անձանց բարեվարքությունը պետք է ստուգվի, այլ նաև գործողներինը։ Քաղաքական մակարդակում այդ որոշումն արդեն ընդունված է»,- ասաց նա։

«Ընդհանուր առմամբ, երբ մենք խոսում ենք մեր իրականացված բարեփոխումների մասին, տարածված կարծիք կա, մենք էլ ենք համաձայն այդ կարծիքի հետ, մեզ ամենաշատը քննադատում են, որ դատական համակարգում բարեփոխումները բավարար հաջողություն կամ ինտենսիվություն չեն ունեցել։ Մենք այնքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից, բայց ուզում եմ հետևյալ արձանագրումն անել։ Վերջերս թերթում էի ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը և արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով ՀՀ-ն Արևելյան գործընկերության երկրներում առաջատար դիրքեր ունի։ Եվ այդ ցանկում է նաև անկախ դատական համակարգ վերնագիրը։ Այսինքն՝ մի կողմից լավ է, որ մենք ընդհանրապես ինքներս մեզնից ավելին ենք պահանջում, բայց մյուս կողմից պետք է արձանագրենք, որ մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ՝ այստեղ մենք ունենք շատ էական առաջընթաց։ Եվ Արևելյան գործընկերության շարքում լինել առաջատար այս ուղղությամբ, ընդ որում մի շարք ուղղություններով Հայաստանը առաջատար է, մասնավորապես, ընտրությունների վստահելիության, խոսքի ազատության ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ դատական բարեփոխումների հսկա հատված ուղղակիորեն կապված է կառավարության թվային օրակարգի հետ։ Ըստ նրա՝ հետագայում կարող է ներդրվել համակարգ, որ քաղաքացիական դատավարությունները տեղի կունենան գրավոր կարգով, այսինքն ՝ մարդիկ իրենց տներում նստած այլևս դատարաններ գնալու անհրաժեշտություն չեն ունենա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Հաջորդը

Ուկրաինայում լիովին ջախջախվեց ռուսական բանակի միֆը

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Սեպտեմբերի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում եմ ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք…
Դիտել

Մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը

Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։…
Դիտել

Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին Երևանի քաղաքապետ Հրաչյա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share