Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը: Այս մասին ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

«Այս օրերին ուշադրության կենտրոնում են մեր քաղաքացիներին ցուցաբերվող օժանդակությանը վերաբերող հարցերը։ Օդեսայում Գլխավոր հյուպատոսությունը, Լվովում և Ուժգորոդում նորաբաց ՀՀ ժամանակավոր հյուպատոսություններն ամենօրյա ռեժիմով ընդունում են քաղաքացիներին, որոնցից շատերը ռազմական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց փաստաթղթերը և դեպի հայրենիք վերադարձի վկայականի տրամադրման կարիք ունեն։ Տրամադրվում են նաև այլ հյուպատոսական ծառայություններ։

Դեսպանությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է շարունակում ստանալ։ Առաջին օրերին դեսպանության դիվանագետները 24-ժամյա ռեժիմով օրական ստացել են 1000-ից ավելի զանգ, այժմ դրանց թիվը հասնում է միջինը 300-ի։

Նշյալ աշխատանքին զուգահեռ, դեսպանությունը ամբողջ ծավալով իրականացնում է այլ գործառույթներ՝ լիարժեք կերպով մշտական կապ պահպանելով ինչպես հայկական, այնպես էլ ուկրաինական գերատեսչությունների հետ»,- նշված է ՀՀ դեսպանատան հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է ԱՄՆ առաջին կին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը

Հաջորդը

Մի շարք ճանապարհներ բքի պատճառով փակ են

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ը գործարկել է նախնական մաքսային հայտարարագրի համակարգը

Նախնական մաքսային հայտարարագրի համակարգն առավել գրավիչ դարձնելու ու զարգացնելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են բարեփոխումները: Արտաքին տնտեսական…
Դիտել

Հանրությունը հաճախ արդարադատության համակարգից հիասթափություն է ապրում․ Կարեն Անդրեասյան

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը կառավարության նիստին հայտարարել է, թե 2018-ի հեղափոխությունից հետո դատական իշխանությունում շատ բան է փոխվել․…
Դիտել

Ղարաբաղի ներկայացուցիչները մեկնում են Եվլախ

Ռուսական կողմի միջնորդությամբ այսօր Եվլախում տեղի կունենա Ադրբեջանի և ԼՂ պատվիրակությունների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  պատվիրակությունն արդեն…
Դիտել

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները կրկին ժամանակավորապես դադարեցվել են

Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share