Պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտոնանկ արված զինվորականների ցանկը

Գեղարքունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով մի խումբ զինվորականներ պաշտոնանկ են արվել. այս մասին կառավարության նիստում տեղեկացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Զբաղեցրած պաշտոններից ազատվել են

.2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան,

.2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան,

.2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան,

.2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան,

.բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյան,

.բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյան,

.բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյան,

.բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյան:

«Իրենց զբաղեցրած պաշտոններն ինչ-որ կերպ առնչվում են խնդրին, բնականաբար, մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական տրվի խնդրին, նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե խոսքն պաշտոնեական պատասխանատվության մասին է, իսկ քրեական պատասխանատվության օբյեկտները կպարզվեն գործի վարույթի ընթացքում. «Բայց ակնհայտ է, որ ամենապրիմիտիվ հակահրդեհային կանոնները չեն պահպանվել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի է զորանոցի հրդեհի նախնական պատճառը

Հաջորդը

Զորամասի հրդեհից վիրավորում ստացած զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են. Ավանեսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ելույթը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման…
Դիտել

Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը

Այսօր Բաքվում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների վերաբերյալ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ…
Դիտել

Պեսկովն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է մինչև տարեվերջ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հնարավոր եռակողմ հանդիպման հնարավորությունը։  «Առայժմ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։…
Դիտել

Հավատացած եմ՝ STARMUS-ի բերած ոգևորությունը կվերածվի գիտության ու արվեստի ակնառու նվաճումների. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել գիտության ու արվեստի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share