ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հուլիսի 20-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Ռուստամ Բադասյանը և Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՊԵԿ բարեփոխումների օրակարգը: Երկկողմ ընդգծվել է վերջին տարիների ընթացքում իրականացվող մեծածավալ բարեփոխումների կարևորությունը՝ պետություն-տնտեսվարող հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: Դեսպանը հայտնել է իր երկրի ոլորտային կառույցի պատրաստակամությունը՝ մաքսային բարեփոխումներին աջակցելու հարցում:

ՊԵԿ ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության արդյունքները և կարևորել դրանց շարունակականության ապահովումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել՝ Հայաստանի և Լիտվայի հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով կմասնակցի Լեհաստանի միջազգային մրցաշարին

Հաջորդը

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը.ՍԱՏՄ

Առնչվող նյութեր
Դիտել

Մոտ 80 տոննա բեռ է առաքվել Քարվաճառի շրջան․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020…
Դիտել

Մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ընթացքում քննրակվում է Ղազախստանում ստեղծված իրադրությունը: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը նիստի մեկնարկին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share