Պետք է փորձենք առավելագույնը քաղել այդ հանդիպումներից․ Ռաֆայել Նազարյան

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մեկնաբանել է Մ-21 Եվրո-2025-ի որակավորման փուլի վիճակահանության արդյունքները և խաղացանկը․

«Կարելի է ասել, որ հավասարազոր խումբ է՝ առանց շատ թույլ և շատ ուժեղ մրցակիցների: Բոլորն էլ ամուր թիմեր են, իսկ նրանցից երկուսը՝ Ռումինիան և Շվեյցարիան, մասնակցելու են նաև այս տարվա եզրափակիչ մրցաշարին: Նախորդ մրցափուլում Ֆրանսիան համաշխարհային մակարդակի թիմ էր, իսկ այս խմբում վառ ընդգծված ֆավորիտ չկա:

Շատ կարևոր է, որ սկսում ենք տնային երկու հանդիպումներով: Պետք է փորձենք առավելագույնը քաղել այդ հանդիպումներից: Նաև լավ  է, որ հոկտեմբերին արտագնա առաջին հանդիպումը Ռումինիայում է, որը համեմատաբար ավելի մոտ է, և Շվեյցարիայի հետ խաղից առաջ հոգնածությունն ավելի քիչ կլինի:

Օրացույցից ևս գոհ եմ: Սկսում ենք սեպտեմբերին և մինչ այդ ժամանակ կունենանք նոր խաղացողներին տեսնելու ընկերական խաղերում»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի իրավունքը

Հաջորդը

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Լավրովին բան չունե՞ն ասելու․Նորիկ Նորիկյան

Առնչվող նյութեր
Դիտել

Երեւանում անցկացվում են Եվրոպայի պատանեկան և երիտասարդական օնլայն հիբրիդ առաջնությունները

Հոկտեմբերի 15-21-ը Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացվում են Եվրոպայի պատանեկան և երիտասարդական օնլայն հիբրիդ առաջնությունները։ Հայաստանից…
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում 89-րդն է

Սեպտեմբերի 16-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն նահանջել է աղյուսակում և այժմ զբաղեցնում…
Դիտել

Տոկիո 2020․ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները հաղթանակով մեկնարկեցին

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիում անցկացվող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ մտան Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու…
Դիտել

Մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի մարմնամարզության հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի սույն թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share