Ջուրը կթանկանա

«Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը 43 դրամով բարձրացնելու, այսինքն մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն, առաջարկում է սոցիալապես անապահով սպառողների համար բարձրացում չանել, իսկ մնացած սպառողների համար սահմանել մոտ 200 դրամ կայուն գին՝ 10 տարվա համար: Այս մասին հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Քննարկում ենք երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորություն, այսինքն՝ վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անենք, որ վարձակալության մնացած ողջ 10 տարվա ընթացքում  ունենանք կայուն գնային քաղաքականություն: Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը սակայն կմնա կայուն 10 տարիների ընթացքում»,-նշել է Բաղրամյանը:

Ըստ ՀԾԿՀ նախագահի 2016-ից 15 տարով կնքված վարձակալության պայմանագրում դրված բազիսային գները ենթակա են ճշգրտման՝ որոշակի բանաձևերով, հիմնական գործոններն են սղաճը, էլեկտրաէներգիայի գնի փոփոխությունը և ջրի ծավալի փոփոխությունը:

«Հաշվի առնելով այսօրվա սղաճի տեմպերը, ջրի ծավալների աճը կանխատեսելով՝ մենք 10 տարվա համար այնպիսի բազիսային գներ ենք պայմանավորվում, որ ունենանք որոշակի կայունություն»,-ասել է Բաղրամյանը:

«Վեոլիա ջուր»-ն իր հայտով այժմ առաջարկում է ներկայում գործող 180 դրամը սակագինը բոլորի համար բարձրացնել շուրջ 43 դրամով: Եթե հանձնաժողովը հայտը բավարարի, ապա բարձրացումը կլինի հունվարի 1-ից:

Այսպիսով, ըստ ՀԾԿՀ առաջարկի՝ ջրի գինը սոցիալապես անապահովների համար կշարունակի մնալ 180 դրամ, իսկ մնացած սպառողների համար առաջարկվում է այլևս բյուջեից վարձակալության վճարի նվազեցումներ, սուբսիդիաներ չանել, այլ ընդամենը 10 տարվա համար կայուն գնային քաղաքականություն ունենալ: Դա նշանակում է, որ վարձակալության պայմանագրով նախատեսված հաջորդ և մյուս տարվա բարձրացումները նույնպես չեն լինի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նշում է 100-ամյա հոբելյանը

Հաջորդը

ՃՏՊ-ից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. թարմացված

Առնչվող նյութեր
Դիտել

Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը դիմել է բուժօգնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ԱԺ միջադեպից

«ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share