Ռոջեր Օհանեսյանը դարձավ Չանգ-Քրանդալ մադրասիրական մրցանակի մրացանակակիր

Ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը դարձավ Կատարակտի և ռեֆրակտիվ վիրաբուժության ամերիկյան հիմնադրամի՝ 2022 թվականի Չանգ-Քրանդալ մադրասիրական մրցանակի մրացանակակիր: Մրցանակն ամերիկահայ ակնաբույժին շնորհվեց ապրիլի 24-ին, Վաշինգտոնում կայացած միջոցառման ժամանակ:

Չանգ-Քրանդալ մարդասիրական մրցանակը տրվում է բարեգործական բացառիկ աշխատանքների համար:

«Հայկական ակնաբուժության նախագիծն իմ կյանքին մեծ իմաստ է տվել եւ միշտ պատվաբեր է եղել ինձ համար: Շատ ոգեւորիչ է իմ գործընկերների կողմից այս մրցանակը ստանալ 30 տարվա իմ նվիրվածության համար: Սխալ գործած կլինեմ, եթե չնշեմ այն բազմաթիվ բժիշկներին, ովքեր ինձ միացել են այս ընթացքում: Անչափ հպարտ եմ մեր ձեռքբերումներով եւ հիացած, թե որքան հեռուն է գնացել այս ծրագիրը», – ասաց բժիշկ Ռոջեր Օհանեսյանը:

Ռոջեր Օհանեսյանը ծնվել է Բոստոնում՝ Մասաչուսեթս նահանգում, նա եղել է առաջին սերնդի գաղթականների որդի: Բժշկության հանդեպ հետաքրքրությունը սկիզբ է առել վաղ տարիքից. տատը կատարակտի անհաջող վիրահատության արդյունքում կուրացել է, ինչից հետո Ռոջերը որոշել է, որ կանի հնարավորը, որպեսզի մարդիկ այլեւս նման ճակատագրի չարժանանան:

Երեսուն տարի առաջ՝ 1992թ.-ին, բժիշկ Օհանեսյանը ՀՀ կառավարությունից ստանում է հեռագիր, որով պետությունը դիմում էր ամբողջ աշխարհի հայ բժիշկներին՝ պատերազմական դրության մեջ գտնվող երկրին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Օհանեսյանն անհապաղ հումանիտար օգնություն է հավաքում՝ դեղորայք, բուժպարագաներ, եւ այցելում Հայաստան: Երկու շաբաթվա ընթացքում նա Երեւանում ընդունում է ավելի քան 300 հիվանդի, կատարում շուրջ 40 վիրահատություն, գրեթե բոլորը՝ պատերազմից տուժած երիտասարդներ:

Վերադառնալով ԱՄՆ՝ Օհանեսյանը հիմնադրում է Հայկական ակնաբուժության նախագիծը՝ նպատակ ունենալով Հայաստանում կանխարգելել ձեռքբերովի կուրությունը եւ բարձրացնել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը: Այս տարիների ընթացքում բժիշկ Օհանեսյանն ու ամերիկյան ակնաբուժական դպրոցի առաջադեմ բազմաթիվ մասնագետներ ավելի քան 50 բժշկական առաքելություն են իրականացրել Հայաստանում եւ Արցախում՝ իրենց հետ բերելով միլիոնավոր դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ, բուժտեխնիկա եւ դեղորայք, իրականացրել բազմաթիվ վիրահատություններ, հայ բժիշկներին փոխանցել սեփական գիտելիքներն ու փորձը եւ մեծ ներդրում ունեցել Հայաստանում ակնաբուժական ծառայությունների որակի բարելավման գործում:

«Բժիշկ Օհանեսյանի շնորհիվ կյանքն անվերադարձ փոխած մարդկանց թիվն անհամար է: Մենք ոգեւորված ենք բժիշկ Օհանեսյանի մասնագիտական գործունեությամբ եւ մեծ պատվով շնորհում ենք նրան այս մրցանակը՝ ի ճանաչում աշխարհի հանդեպ ակնաբուժության ոլորտում նրա ունեցած ներդրումների», – ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավարտվեց «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների մշակութային կենտրոններ այցելությունների ծրագիրը

Հաջորդը

Տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք տրամադրված չենք շարունակել արձակուրդը. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարարությունը տրամադրված չէ դպրոցներում ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ…
Դիտել

Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանել է քաղաքացիական ավտոմեքենաների վրա ադրբեջանցիների հարձակումները

Արցախի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում ասված է․ «Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության…
Դիտել

Երիտասարդ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել Կրասնոդարում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարում: Այս մասին…
Դիտել

Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով  իրականացված անհետաձգելի քննչական և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share