Սա իշխանության համար բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը. Տիգրան Աբրահամյան

44-օրյա պատերազմների հանգամանքների բացահայտման հարցը շարունակում է մնալ ընդդիմության օրակարգում, բայց բոլոր հարցերի պատասխանները հնարավոր է ստանալ այն ժամանակ, երբ այս իշխանությունն ուղղակի չի լինի։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի՝ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե քննիչ հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները, իսկ ընդդիմությունը դրանում շահագրգռվածություն չի ցուցաբերում։

«Նախ սկսենք այն հանգամանքից, որ եթե իշխանությունները նման կամք ու ցանկություն ունեն, ապա դրա համար կան իրավապահ մարմիններ՝ սկսած Գլխավոր դատախազությունից, վերջացրած քննչական մարմիններով, ԱԱԾ համապատասխան մարմիններով, որոնք զբաղվում են հենց բացահայտումներով։ Երկրորդ, կա շատ կարևոր հանգամանք, իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են սղացնել այդ հանգամանքը, դա օբյեկտիվության հանգամանքն է։ Մի կողմից բոլորի համար ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի այս աղետալի հետևանքների պատասխանատուն և գլխավոր մեղավորը իշխանությունն է։ Հիմա նույն իշխանությունը նույն իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ ձևավորում է քննիչ հանձնաժողով և ասում է՝ եկեք մեր գլխավորությամբ որոշենք մեր պատասխանատվության կամ մեղավորության աստիճանը։ Ես որ խոսում եմ օբյեկտիվության մասին, առաջին հերթին դա նկատի ունեմ։ Եվ այս պայմաններում սա ուղղակի իշխանության համար բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը՝ նախապես նշանակելով մեղավորներին, պատասխանատուներին և փորձելով այս ողջ գործընթացը քաղաքական իշխանության և դրա վերին էշելոններում գտնվողներից վերցնել ու տեղափոխել ցածր օղակներ, հիմնականում այն ուղղություններում, որոնք այս ընթացքում հանդես են եկել որպես ընդդիմախոսներ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի փաստաթղթերը հասանելի են լինելու այս հանձնաժողովին. Անդրանիկ Քոչարյան

Հաջորդը

Գրանցվել է 165 հետցնցում

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու…
Դիտել

Ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

ԵՄ կենտրոնակայանում ընթանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share