Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Փետրվարի 28-ին ԶՈւ բանակային N զորամիավորումում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով:

Հավաքին մասնակցել են կայազորի ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հոգևոր սպասավորները, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները:

Զորամիավորման հրամանատարն իր զեկույցում ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված դեպքերը, որոնց վերլուծությունը թույլ կտա արատավոր երևույթների դեմ պայքարի նոր լուծումներ գտնել:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորելով խորհրդակցության թեման, ընդգծել է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ պայքարը զինված ուժերում անհրաժեշտ է ուժեղացնել, բացառել դրանց կրկնությունները: Սուրեն Պապիկյանը նշել է, որ արձանագրված մտահոգիչ դեպքերի դեմ համալիր գործիքակազմով պայքարի կարևորագույն քայլը դեպքերի իրական պատճառները հայտնաբերելն ու կանխարգելիչ որոշումներ ընդունելն է:

Հավաք-խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաև զորամիավորման ղեկավար կազմի սպաները՝ ներկայացնելով մարտական, ոչ մարտական կորուստների, պատահարների մանրամասներն ըստ իրականացված վերլուծության:

Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական դիրքերում արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել և ուժեղացնել հսկողությունը ոչ միայն կարգապահության առանձին դրվագները, այլև սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսների առկայությունը զինծառայողների շրջանում բացառելու համար: Նախարար Պապիկյանը նշեց, որ այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն կտրուկ քայլեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առնվազն խոստանում եմ, որ Ադրբեջանը երջանիկ չի լինելու. Ալեն Սիմոնյան

Հաջորդը

Բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի արտադրության դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Հրադադարի էական խախտումներ չեն գրանցվել. Արցախի ՊՆ

Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն…
Դիտել

«ՀՀ ՊՆ-ն ի վիճակի է բավարարել բանակի կարիքները». Պապիկյան

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձել է բանակի կարիքների ու մոբիլիզացիայի…
Դիտել

Ադրբեջանը հայտնել է 4 զոհի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահամային միջադեպի հետևանքով 4 զոհ ունեն։ Ավելի վաղ ադրբեջանական կողմը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share