Սպանություն Երևանում, կա երկու զոհ․ 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վանթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել մի խումբ այլ անձանց ուղղությամբ, որի ընթացքում նրանցից մեկը սպանվել է, իսկ մեկ այլ տղամարդ հրազենային վիրավորումներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1995 թվականին ծնված բնակիչ է:

Վերջինս ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

2022 թվականի սեպտեմբերի 25-ին` ժամը 04։00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ տեղափոխված տղամարդը մահացել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անհամբեր սպասում եմ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին․ Փաշինյան

Հաջորդը

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկ Դեմոյանը Վահագն Ալեքսանյանին հրավիրում է դատական նիստի

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի գրառումը «Համակարգային կոռուպցիայի դեմքն ու վաղվա դատական նիստը Օրերս…
Դիտել

ԱԺ-ն ընդունեց Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերի կրճատման մասին օրենքը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի Ամանորյա տոներին ոչ աշխատանքային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share