Սպեկուլյացիա հայկական ձևով

Այսօր տարադրամի փոխարժեքները հերթական ռեկորդն են գրանցել։ Նվազել է դոլարի, եվրոյի և մասամբ նաև ռուսական ռուբլու փոխարժեքը։ Ընդհանրապես 2022 թվականի անցած 9 ամիսների ընթացքում նկատվել է դրամի արժևորում։

Հայաստանում տարադրամի փոխարժեքը միշտ ուղղակիորեն անդրադարձել է գրեթե բոլոր ապրանքատեսակների գնի վրա։ Օրինակ, երբ դրամը սկսել է արժեզրկվել՝ օրերի և նույնիսկ ժամերի ընթացքում շուկայում նկատվել է գրեթե բոլոր ապրանքատեսակների կտրուկ թանկացում։ Տնտեսվարողների պարզաբանումը եղել է այն, որ դոլարը, կամ եվրոն թանկացել են հետևաբար իրենց ապրանքը նույնպես պետք է թանկ վաճառվի։ Եվ կարևոր չէ՝ տարադրամի թանկացումը միջազգային շուկաներում հենց այդ պահին ազդել է ապրանքների գնի վրա  թե չէ։ Հայաստանում տնտեսվարողները, սկսած բենզին ներկրող և վաճառողներից, վերջացրած շուկայում կարտոֆիլ և կաղամբ վաճառողներից, միանգամից սկսում են թանկացնել իրենց ապրանքները։

Սակայն Հայաստանը թերևս ամբողջ աշխարհում առանձնանում է նրանով, որ փոխարժեքով պայմանավորված ապրանքների թանկացման արագությունը միանգամից կորում է, երբ տարադրամը սկսում է էժանալ։

Արդեն տևական ժամանակ դոլարի և եվրոյի  փոխարժեքը նվազում է, սակայն Հայաստանում ապրանքների գնի նվազում չի նկատվում։ Հենց սա է հայկական ավանդական սպեկուլյացիան, որից օգտվում են տարատեսակ մանր ու խոշոր վաճառողները, իսկ  զոհը դառնում են շարքային սպառողները, հիմնականում՝ կայուն աշխաըտավարձով ապրող մարդիկ։

Թե ինչու դոլարի և եվրոյի փոխարժեքի նվազման դեպքում ապրանքների, հատկապես ներկրվող ապրանքների գները չեն նվազում՝ հոդաբաշխ պարզաբանում երբևէ չի հնչել։ Այս օրերին, թե պետական կառույցները, թե փոխարժեքով պայմանավորված գերշահույթ ստացող տնտեսվարողները լուռ են։ Լուռ են, որովհետեև զբաղված են գերշահույթներ ստանալով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մինչեւ այս տարվա վերջ Հայաստանում կբացվի արբանյակի կառավարման կենտրոն. Ավետ Պողոսյան

Հաջորդը

Եվրամիությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում. Կլաար

Առնչվող նյութեր
Դիտել

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ,…
Դիտել

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք

Սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը`…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում կատարվել է 5906 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք, առողջացել է 132 քաղաքացի, արձանագրվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share