Ստյոպա Սաֆարյանը լրատվամիջոցներին կոչ է անում մասնակցել վաղվա դատական նիստին

Ովքեր հետամուտ են արդարադատության հարցերին, ակնկալում ենք ակտիվ ներկայությունն ու մասնակցությունը այդ և հաջորդող դատական նիստերում։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։

«Հարգելի լրատվամիջոցներ,

Վաղը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 16։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (Խորենացու 162 Ա հասցե, Ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ) 5-րդ դահլիճում տեղի կունենա դատական նիստ ըստ Մարինա Խաչատրյանն ըննդեմ Ստյոպա Սաֆարյանի քաղաքացիական հայցի։

Գործով դատավորն է Ավագ Արտուշի Գաբրիելյանը, որը նախնական դատական նիստերից մինչև վերին նիստը թույլ է տվել պատասխանող կողմի վիճակը վատթարացնող ու քաղաքացիական դատավարության օրենսգրքի տեսանկյունից մեղմ ասած վիճելի որոշումների կայացում, այդ թվում՝ տեսանկարահանումների արգելքը առանց հիմնավորումների, ապացույցների բեռի բաշխման որոշման ընդունում կոպտագույն խախտումներով և այլն։


Որքան էլ տեսանկարահանումների արգելք է սահմանված, որևէ արգելք չկա այդ աղաղակող իրավախախտումների մասին հանրությանը իրազեկելու համար, հետևաբար բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր ակնկալում են իրավահավասար, փոխադարձող գործընկերային հարաբերություններ ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանից, ովքեր հետամուտ են արդարադատության հարցերին, ակնկալում ենք ակտիվ ներկայությունն ու մասնակցությունը այդ և հաջորդող դատական նիստերում»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել

Հաջորդը

ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմն այլևս չի գործում

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է «Ջրվեժ քաղաքային պարկի» ապագա կառուցվածքն ու ձևավորումը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արա Հակոբյանի գլխավորությամբ հանդիպում է…
Դիտել

Դուք գիտակցու՞մ եք, որ այդ տղային տարել ու նստացրել եք Կարեն Դեմիրճյանի աթոռին. Նորիկ Նորիկյան

Կարծում եմ՝ առաջընթացն ակնհայտ է. Եթե Քոչարյանի ու Սերժի ժամանակ սրճարաններում կամ փողոցում ծեծելով սպանում էին մարդկանց, գեներալներին…
Դիտել

Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share