«Վագներ»-ը լքում է ուկրաինական Բախմուտը

Ռուսական «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայության տելեգրամյան ալիքը հայտնում է, որ խմբավորումը մայիսի 10-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքում իր դիրքերը կհանձնի ՌԴ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին և խմբավորման մնացած ուժերին դուրս կբերի թիկունքային ճամբարներ։

Նրա խոսքով՝ սպառազինության բացակայության պայմաններում վարձկանները դատապարտված են անհիմն մահվան։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Բախմուտում իմ տղաները առանց սպառազինության կորուստներ չեն ունենա։ Այդ իսկ պատճառով մայիսի 10-ից մենք դուրս ենք գալիս Բախմուտ բնակավայրից։ 45-ից մեզ մնացել է վերցնելու երկու ու մի փոքր ավել կիլոմետր։ Բայց եթե դուք չեք ուզում Բախմուտի գրավման հաղթանակը նվիրել ռուսաստանցիներին, դա ձեր խնդիրն է»,- հայտարարել է Պրիգոժինը։

Նրա խոսքով՝ մայիսի 1-ից ՌԴ ՊՆ-ն իր վարձկաններին տրամադրում է անհրաժեշտ սպառազինության թվաքանակի միայն 10 %-ը։

Այսօր, ավելի վաղ, Պրիգոժինը նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ տասնյակ վարձկանների դիակների ֆոնին, բողոքում էր սպառազինության քչությունից և զենք պահանջում ՌԴ ՊՆ-ից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքացին ընկել է մոտ 20 մ խորությամբ ձորը

Հաջորդը

Էրեբունու ոստիկանները ձերբակալել են մեքենաներից գողություններ կատարող երկու հանցախումբ

Առնչվող նյութեր
Դիտել

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 5-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10…
Դիտել

Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 16 ապօրինի խեցգետնաորսիչ

Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել…
Դիտել

Լաչինի այլընտրանքային ճանապարհի աշխատանքները մինչև գարուն կավարտվեն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստից առաջ հայտարարել է՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները…
Դիտել

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն աշխատանքային այցով Փարիզում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: Ապրիլի 27-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share