Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Չեխիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն:

Կեսօրից հետո Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով՝ պաշտոնական ճաշի շրջանակում: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարների հետ մեկ այլ անձի առերեվույթ հանցակցության

Հաջորդը

Գյումրիում կրակոցներ արձակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 41-ամյա անձի նկատմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ քարտուղարը Քարնեգի հիմնադրամում անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի…
Դիտել

Ալիևի հաղթանակը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ակտիվացմանը․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

Փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրություններում Ադրբեջանի գործող նախագահի հաղթանակը կարող է նպաստել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share