Վարչապետին ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության 2022թ. կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱԳՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա տեղակալները ներկայացրել են ըստ ոլորտների կատարված աշխատանքները։

Վարչապետին զեկուցվել է միջազգային անվտանգային միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների, Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ջանքերի, հումանիտար խնդիրների կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքների, ինչպես նաև երկկողմ մակարդակում գործընկեր պետությունների հետ համագործակցության ամրապնդման և միջազգային կազմակերպություններում տարվող աշխատանքների ընթացքի մասին:

Քննարկվել են նաև ԱԳՆ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նշվել է, որ բարեփոխումներ են իրականացվել դիվանագիտական կադրերի պատրաստման/վերապատրաստման ոլորտում. լավարկվել է օրենսդրական դաշտը, բարելավված ընթացակարգով իրականացվել է դիվանագետների ատեստավորում և կադրային համալրում: Կապիտալ ծրագրեր են իրականացվել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ ներկայացուցչությունների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: Թվային օրակարգի շրջանակում իրականացվում է հյուպատոսական ծառայությունների թվայնացում:

Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Երկրի վարչապետին ներկայացվել է մի շարք ուղղություններով ԱԳՆ հետագա քայլերի վերաբերյալ տեղեկատվություն:

Նիկոլ Փաշինյանը նշել է դիվանագիտական աշխատանքի կարևորությունը ազգային, պետական շահերի առաջմղման ու պաշտպանության, առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարևորել գործիքակազմի շարունակական կատարելագործումը: Վարչապետը նախանշել է Հայաստանի բարեկամ երկրների և գործընկեր կառույցների հետ համագործակցությունը սերտացնելու ու առավել զարգացնելու առաջնահերթությունը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է դիվանագիտական ծառայության լավարկման հարցին և առաջարկել քննարկել մասնագիտական որակավորման բարձրացման համակարգի ներդրման մանրամասները:

Խորհրդակցության արդյունքներով վարչապետ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կինոյի ոլորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոգործիչների հետ

Հաջորդը

Մահացել է ֆուտբոլի արքան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյան

Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՌԴ Դաշնային…
Դիտել

Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։ Հրամանատարները զինծառայողներին հորդորել…
Դիտել

«Մեր խաղաղապահների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը ընդունելի չէ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանն…
Դիտել

Բորելը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությամբ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share