Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցությունների անցկացման և բարձրաստիճան այցեր պարբերաբար կազմակերպելու կարևորությունը:

Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձան նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ։

Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին առնչվող հարցերին։

Ֆիննական կողմի խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այդ համատեքստում կարևորվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատեց իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին:

Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությանն ընդունեց նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Կողմերն անդրադարձան բազմակողմ հարթակներում հայ-ֆիննական արդյունավետ համագործակցությունը։

Այցի շրջանակներում ֆիննական պատվիրակությունը ծաղկեպսակ զետեղեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։


Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը նվազում են

Հաջորդը

Գիտաժողով նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում, և այդպիսի հավակնություն էլ չունենք, ոչ էլ այլ բանի. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ՀՀ-ն ինչպես նախկինում, այժմ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք համարժեք լսել ենք ադրբեջանական կողմից, որ…
Դիտել

Ֆրանսիան և Չինաստանը որոշել են համատեղ խաղաղության հասնել Ուկրաինայում

Ֆրանսիան և Չինաստանը մտադիր են համատեղ ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս մասին, ինչպես փետրվարի 15-ին հաղորդել…
Դիտել

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես հաղորդում…
Դիտել

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Զելենսկին, այլ ոչ թե Արևմուտքը

Միացյալ Նահանգները կարծում է, որ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այլ ոչ թե Արևմուտքը, պետք է որոշի, թե…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share