Քննարկվել են դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումները

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները քննարկել են դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումները, դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական վճիռների և ողջ պրակտիկայի կատարելագործման հարցերը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ, նոյեմբերի 25-27-ը ներկա է գտնվել Դիլիջանում տեղի ունեցած դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների համատեղ աշխատաժողովի առաջին փուլին:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են չափազանց երկար տևող դատավարությունների և բազմաթիվ գործերով ուշացող արդարադատության հիմնախնդրի լուծման եղանակները: Այդ ամենի հիմնական պատճառը հանդիսացող հանգամանքի` դատավորների գերբեռնվածությունը նվազեցնող մեխանիզմների ուղղությամբ գտնվել են օրենսդրական և կազմակերպչական կոնկրետ լուծումներ:

Քննարկվել են նաև դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական վճիռների և ողջ պրակտիկայի կատարելագործման հարցեր: Այս փոփոխությունների ներդրումը կնպաստի արդար դատավճիռների էական աճին, դատավորների առաջխաղացման առավել արդարացի համակարգի ձևավորմանը, առանձին դատավորների կարողությունների զարգացմանն ու որպես այդ ամենի արդյունք` դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:

Աշխատաժողովին ներկա են եղել նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի պատգամավորներ՝ Արուսյակ Ջուլհակյանը, Լիլիթ Մինասյանը և ԲԴԽ-ի միջազգային գործընկերները:

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով և օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարաններն ու դատական գործընթացները, ինչն էականորեն կնվազեցնի դատավորների գերծանրաբեռնվածությունը և արդարադատության ուշացումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հաջորդը

Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանավորվել է.

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ն քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի փոփոխության հարցը

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»…
Դիտել

Քննարկվել է փախստականների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար…
Դիտել

Դժվար է հասկանալ հասարակության հիստերիկ արձագանքը մոբիլիզացիային. Պեսկով

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի հասկանում հասարակության «հիստերիկ արձագանքը»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share