Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթուղթ կեղծելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամանակ, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու և ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, կողոպուտի, վրաերթի և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավտոմեքենան բախվել է մայթեզրին և մոտ 6 մետր գլորվել

Հաջորդը

Թուրքիա-Հայաստան բեռնափոխադրումներ կիրականացվեն օդային տրանսպորտով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ ձյուդոիստները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում.ԿԳՄՍՆ

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Այս մասին հայտնում է…
Դիտել

Սևանա լճի մակարդակը ապրիլի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 24-30-ը. (2023թ․) Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը տեղեկացնում է, որ Սևանա լճի մակարդակը…
Դիտել

Ուզում եմ ապագա սերունդներին թողնել Հայաստանի «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական». Նիկոլ Փաշինյան

Մենք խոսում ենք տարածքային ամբողջականության ճանաչման մասին և քայլ-քայլ գնում ենք։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Մանուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share