Ֆինլանդիան պատրաստվում է փակել սահմանները ՌԴ քաղաքացիների համար

«Ֆինլանդիան պատրաստվում է Ռուսաստանի քաղաքացիների համար երկիր մուտքի ամբողջական արգելք մտցնել»։ Այս մասին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։

Նա նշել է, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հելսինկին որոշել է սկսել ազգային որոշման նախապատրաստումը, թե ինչպես կարող է սահմանափակել կամ ամբողջությամբ կանխել «զբոսաշրջային այս հոսքը»։

ԱԳ նախարարը նաև նշել է, որ աշխատանքներն արդեն սկսվել են, այն իրականացնում են տարբեր նախարարությունների փորձագետներ՝ ԱԳՆ ղեկավարությամբ։

«Ֆինլանդիան չի ցանկանում լինել տարանցիկ երկիր, նույնիսկ այլ երկրների կողմից տրված շենգենյան վիզա ունեցող ռուսների համար, և այժմ մենք ցանկանում ենք այդ երթևեկությունը վերցնել վերահսկողության տակ», – եզրափակել է նախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետը մեկնել է Նյու Յորք. սպասվում է նրա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Հաջորդը

Հրդեհ` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու…
Դիտել

Աշոցքում շահագործման է հանձնվել հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը

Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին…
Դիտել

Քննարկում ենք ՀՀ երկաթուղային համակարգը եվրասիական երկաթուղային համակարգին միացնելու հարցը. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ենթակառուցվածքային կապին։ Նրա խոսքով արդեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share