Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին․ Ժերար Լարշեն

Անհրաժեշտություն կա, որ նոր թափ հաղորդվի Մինսկի խմբի համանախագահությանը՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի Դաշնություն։ Նաև Արտաքին հարցերի և զինված ուժերի հանձնաժողովի պարտականությունն  է այս հարցով զբաղվել։ Այս մասին այսօր Երեւանում հայտարարեց, Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշենը։

Ըստ նրա այստեղ նաև օրենսդիրն իր խոսքն ունի ասելու, ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ԵՄ անդամ մյուս երկրների։

«2022-ի առաջին կիսամյակում Եվրամիության նախագահությունն ստանձնում է Ֆրանսիան։ Հարկ է նշել, որ մենք նախատեսում ենք այդ ժամանակ Սենատում կազմակերպել համաժողով՝ անվտանգությանն ուղղված։ Այսինքն՝ հստակ է ամեն ինչ»,- ասաց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշենը։

Ֆրանսիայի Սենատի նախագահը նաեւ նշեց, որ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին՝ համաձայն ստորագրած փաստաթղթի և բոլոր միջազգային պայմանագրերի։

«Այս շաբաթ ԵԽԽՎ նիստում քննարկվեց հայ ռազմագերիների հարցը, և Սենատի անունից այդ պահանջը եղավ»,- ասաց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ

Հաջորդը

ԱՄՆ-ի նախագահից մեր սպասումները պետք է լինեն զուսպ. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

ԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնֆերանսին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի նոյեմբերի 18-19-ը ներառյալ Նյու Դելիում կայանալիք Ահաբեկչության ֆինանսավորման դեմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share