ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չդեմարկացված հատվածներում ցանկացած շարժ համարում է սադրիչ և ոչ անհրաժեշտ․ Ֆիլիպ Ռիքեր

Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանների երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, այդ թվում և Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարման և ականային պայթյունի հետևանքով ադրբեջանցի երկու լրագրողի մահվան առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բաքվում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի  պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շատ մարդկանց կյանք է խլել, և մենք մտահոգված ենք, որ սահմանային իրավիճակը կարող է ավելի լարվել: Կոչ ենք անում կողմերին այս միջադեպերը լուծել հրատապ ու խաղաղ կերպով: Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չդեմարկացված հատվածներում ցանկացած շարժ համարում է սադրիչ և ոչ անհրաժեշտ: Մերժում ենք սահմանի դեմարկացիայի համար ուժի կիրառումն ու կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ նախկին դիրքեր, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումներն ու ականապատումները»,- հայտարարել է Ռիքերը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման:

«ԱՄՆ-ը շարունակելու է աշխատանքը միջազգային հումանիտար կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ հանուն տարածաշրջանային կարիքների ապահովման: Սակայն միայն հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր Հարավային Կովկասի ժողովուրդների իրական բարգավաճումն ու բարօրությունը»,- ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի  պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախընտրական քարոզարշավի ընթացքում գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է․ Արման Թաթոյան

Հաջորդը

ՌԴ ԱԳ նախարար․ ԼՂ կարգավիճակի հարցը հիմա չպետք է արծարծել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող…
Դիտել

ՀՀ-ում ստացված վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ-ի կողմից. Պետդուման նախագիծ է ընդունել

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել…
Դիտել

Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանել է քաղաքացիական ավտոմեքենաների վրա ադրբեջանցիների հարձակումները

Արցախի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում ասված է․ «Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության…
Դիտել

Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share