Բացվել են Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Բացվել են մրցույթին դիմած կազմակերպությունների ներկայացրած հայտերը, և մեկնարկել է գնահատման գործընթացը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2022թ. փետրվարի 16-ին հայտարարել էր Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ0+000-կմ60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց։

Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված՝ մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Հաջորդը

ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև

Առնչվող նյութեր
Դիտել

Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված…
Դիտել

Ավագանու անդամներին մանդատից զրկելու նախագիծն արժանացավ դրական եզրակացության

Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր անդամներին մանդատազրկելու նախագծերին։  Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության…
Դիտել

Երևան-Գյումրի ավտոճանապարհի որոշ հատվածներում ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share