Զորամասի հրդեհից վիրավորում ստացած զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են. Ավանեսյան

Ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստին հաղորդեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով` երեք զինծառայողներն էլ գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում։

«Մեկի վնասվածքներն ավելի թեթեւ են, բաժանմունքային պացիենտ է»,– ասաց Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտոնանկ արված զինվորականների ցանկը

Հաջորդը

Արցախից 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

«Ռոման»՝ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող

«Ռոման» դարձավ կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթող։ Իտալական ամումբը եզրափակիչում նվազագույն հաշվով (1:0) առավելության հասնելով նիդեռլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ:…
Դիտել

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը երկարաձգել

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը երկարաձգել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է…
Դիտել

ԼՂ հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ: «1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի…
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն դրական է գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը

Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share